fbpx
Աշխարհ

Պորոշենկոն առաջարկել է պատ կառուցել ՌԴ-ի հետ սահմանին

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի ներկայիս իշխանություններին խորհուրդ է տվել պատ կառուցել ոչ թե Դոնբասի, այլ Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին նախկին նախագահը խոսել է Прямой հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ Դոնբասի հետ պատի կառուցումը կարող է հանգեցնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների կասեցմանը: Միաժամանակ Պորոշենկոն կարծում է, որ Կիևը ռուսական սահանին կառուցված պատի անհրաժեշտություն կունենա:

Պորոշենկոյի խոսքով՝ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին անհաջողության մեջ սարսափելի ոչինչ չկա.

«Վերադարձեք Ուկրաինա, միավորեք ազգը, կառուցեք բանակ, կառուցեք պետություն»,-ասել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների շրջանակում նախապես ծրագրված հանդիպում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ