fbpx
Աշխարհ

21:30 19/5/2019

Պորոշենկոն հրավիրվել է Զելենսկու երդմնակալության արարողությանը

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու մայիսի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը հրավիրված է նաև երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Հաղորդում է Ռիա Նովոստին:

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երդմնակալությանը հրավիրված են Ուկրաինայի բոլոր նախկին առաջնորդները՝ բացառությամբ Վիկտոր Յանուկովիչի, որը թաքնվում է Ռուսաստանում ուկրաինական արդարադատությունից։

Վերեվ