Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով երկրի ռազմածովային ուժերի երկու նավաստիներին, ովքեր նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվել էին ՌԴ-ի կողմից, շնորհվել են լեյտենանտի կոչումներ։ Այս մասին պետության ղեկավարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Կոչում են ստացել Օդեսայի ծովայի ակադեմիայի 26 շրջանավարտներ, այդ թվում կալանավորված Բոգդան Գոլովաշն ու Վլադիսլավ Կոստիշինը։ Նրանց սպայական ուսադիրները հանձնվել են հարազատներին։
