Տնտեսություն

Porsche 356-ը զարդարել են ոսկե թերթիկով

Ամերիկյան Aime Leon Dore ընկերությունը Porsche 356 B սպորտային մեքենան զարդարել է ոսկե թերթիկով։ Porsche 356-ը դարձավ գերմանական ապրանքանիշի առաջնեկը և այսօր հանդիսանում է ավտոմոբիլային արդյունաբերության ամենաճանաչելի և արժեքավոր օրինակներից մեկը, ինչը չխանգարեց ամերիկյան Aime Leon Dore ապրանքանիշին այս կուպեն հիմք ընդունել իր նոր ռեստոմոդի համար: Porsche-ի հետ միասին դիզայներները պատրաստել են մոդելի հատուկ տարբերակը, որը հատուկ շեշտադրումներ է ստացել թափքի դիզայնում՝ պահպանելով չափազանց լակոնիկ տեսքը։ Փոփոխված Porsche 356 B-ը կլինի Մանհեթենի Aime Leon Dore առաջատար ցուցասրահի ցուցանմուշներից մեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ