fbpx
Սպորտ

Porsche-ն պատրաստվում է ստեղծել Cayman GT4-ի ավելի հզոր տարբերակը

Porsche ընկերությունը պատրաստվում է ավելի կատարելագործել Cayman GT4 մոդելը և ստեղծել RS նոր էքստրեմալ տարբերակը, որի հզորությունը կկազմի ավելի քան 500 ձիաուժ:

Ենթադրվում է, որ Cayman GT4 RS սպորտքարը կլինի ավելի հզոր ու թեթև: Կուպեն կպահպանի 4-լիտրանոց շարժիչը, սակայն դրա հզորությունը կավելանա՝ 420-ից դառնալով 507 ձիաուժ:

GT4 ինդեքսով 718 ընտանիքի սպորտքարերը դեռևս համալրված են միայն վեց աստիճանով փոխանցման մեխանիկական տուփով, սակայն ընթացիկ տարվա վերջում արդեն հնարավոր կլինի պատվիրել նաև PDK ֆիրմային ռոբոտացված տուփը:

Եթե կորոնավիրուսի պանդեմիան չխոչընդոտի, ապա Porsche Cayman GT4 RS կուպեն առաջին անգամ կներկայացվի 2021 թվականի վերջին կամ 2022-ի սկզբին:

Այս մասին հայտնում է Car and Driver պարբերականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ