fbpx
Սպորտ
10:55 12/10/2019

Պորտուգալիան առավելության հասավ Լյուքսեմբուրգի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Խաղային երկրորդ օրը մի շարք խաղեր կայացան։

Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի ընտրանուն։ Ֆերնանդու Սանտուշի թիմը Բերնարդո Սիլվայի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գոնսալո Գուեդեշի խփած գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց մրցակցին։ B խմբում Եվրոպայի գործող չեմպիոնները երկրորդն են։ 5 խաղում նրանք 11 միավոր են վաստակել։

Խմբի մյուս խաղում Ուկրաինան հաղթել է Լիտվային։ 16 միավորով Անդրեյ Շևչենկոյի թիմը գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ