fbpx
Աշխարհ

Պորտուգալիայում անտառային հրդեհներ են

Շուրջ 1 800 հրշեժ է պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք տարածվել էին Պորտուգալիայի կենտրոնական մասում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Տարերքի հետևանքով վիրավորվել է 20 մարդ, որոնցից 8-ը՝ հրշեժ:

Ինչպես հաղորդել են Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունում, հրդեհը սկսվել է շաբաթ Լիսաբոնից 200 կմ հեռավորության վրա:

Հրշեջները պայքարում էին տարերքի դեմ՝ դեպքի վայր տեղափոխելով հարյուրավոր ավտոմեքենաներ և 19 ուղղաթիռներ:

Նշվում է, որ այս տարի այդ հրդեհը երկրում խոշորագույնն էր: Պորտուգալիայի Ներքին գործերի նախարար Էդուարդո Քաբրիտան հայտարարել է, որ իշխանությունները հետաքննում են հրդեհի պատճառները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ