fbpx
Մշակույթ

Լոս Անջելեսում կբացվի աշխարհում առաջին արվեստների թանգարանն արհեստական բանականությամբ

ԱԲ-արվեստի ոլորտի պիոներ Ռեֆիկ Անադոլը հայտարարել է աշխարհում առաջին արվեստների թանգարանի՝ DATALAND-ի բացման մասին արհեստական բանականությամբ։

DATALAND-ը, որի բացումը նախատեսված է 2025թ. եւ որը նվիրվելու է տվյալների վիզուալացմանը եւ ալգորիթմական նորարարություններին, կտեղակայվի Grand LA-ում՝ միանալով արվեստների եւ մշակույթի նշանային հաստատությունների խմբին Լոս Անջելեսի կենտրոնում, ինչպիսին են Լոս Անջելեսի ժամանակակից արվեստների թանգարանը, Broad-ը եւ Ուոլթ Դիսնեյի համերգասրահը։

«DATALAND-ը ողջունում է մարդկանց հասարակության բոլոր շերտերից՝ նրանց առաջարկելով մեքենայական ուսուցման եւ նորագույն սենսորային եւ վիզուալ տեխնոլոգիաների չգերազանցված փորձն ըստ մասշտաբի եւ որակի, որոնք երբեք մինչ այդ դեռ չեն եղել»,- նշվել է Ռեֆիկ Անադոլի ստուդիայի հայտարարությունում։

Թանգարանի առաջին ցուցահանդեսները կներկայացվեն Large Nature Model-ի օգնությամբ՝ ԱԲ մոդելներ բաց ելակետային կոդով, հիմնված բացառապես բնության մասին տվյալների վրա։

Բարձրանալով նոր մակարդակ՝ անգամ պատկերասրահների հոտն է կառավարվելու ԱԲ-ի կողմից։ Անադոլը միացել է բույրեր արտադրող ընկերության հետ մոդելի ստեղծման համար, որը վարժված է ավելի քան 500 000 հոտեր ճանաչելու գործում։ «Երբ դուք մտնեք այդ սենյակ, կտեսնեք աշխարհի բոլոր գույներով երազներ»,- ասել է նա Los Angeles Times-ին։ «Եվ դուք իսկապես կարող եք զգալ ԱԲ այդ երազների բույրը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ