«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»՝ փոխարինելով լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հասկանում է, որ չի կարողանա թիմում պահել 33-ամյա հարձակվողին։ Մյունխենյան գրանդը Լևանդովսկիին փոխարինելու համար թոփ հարձակվող է փնտրում, և այս պարագայում Քեյնն իդեալական տարբերակ է: