fbpx
Խորհրդարան

Խաղատան հետ կապ ունեցող մեդիա միջոցները ոչ թե պետք է փակվեն, այլ փոխեն իրենց անվանումը. Պապոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիա միջոցներում չի կարող լինել այնպիսի մեդիա միջոց, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ: Սա նշանակում է, որ այդ մեդիա միջոցները ոչ թե պետք է փակվեն, այլ փոխեն իրենց անվանումը: Գործողներն իրենց անվանումը պետք է փոխեն 6 ամսվա ընթացքում, նորերը այդպիսի անվանումներով չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն»,- ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ նախագիծը տեղավորվում է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում:

«Եթե գովազդն արգելում ենք ու թույլ չենք տալիս՝ օնլայն շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականացումն ուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, սա չի կարող մեզ համար թույլատրելի լինել»,- ասաց Պապոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ