fbpx
Զինված Ուժեր

Փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան

Դեպքի առթիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են սկսվել։ Այս մասին այսօր Գյումրիում այսօր Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Վայոց ձորի մարզում զինվորականների մասնակցությամբ ծեծկռտուքին։

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ ավելի շատ մտահոգել է, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Նա մեր վերահսկողության տակ է գտնվում, ՊՆ-ի հոսպիտալում է»,-ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն Կառավարության անդամների հետ միասին հետևողական են լինելու գործին: Գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը և քաղաքացիական ոստիկանությունը:

«Ամեն ինչ ազնիվ և արդար կլինի: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ