Աշխարհ
17:01 10/09/2021

Փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին

Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։

Նշվում է, որ Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը նկատել են, որ երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների նախազգուշացմանը։ Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։

Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է մոտ 11 կիլոգրամ 770 գրամ դեղորայքի նմանվող նյութեր: Ադրբեջանի պատկան մարմինները դեպքի մասին տեղեկացրել են իրանական կողմին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ