fbpx
Աշխարհ

փոխհրաձգություն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին

Փոխհրաձգություն է տեղի ունեցելՂ րղզստանի և Տաջիկստանի սահմանին:

Այս մասի տեղեկացնում են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:

Առավոտյան Բատկենի շրջանում, Տաջիկստանի սահմանային զորքերի Կեխ դիրքի կողմից կրակոց է եղել ղրղզական Բուլակ-Բաշի դիրքի ուղղությամբ: Ի պատասխան՝ կրակ է բացվել:

Կողմերի միջև հեռախոսազրույց է եղել, որից հետո դեպքի վայր են մեկնել կողմերի սահմանային ջոկատների պետերը: Սակայն տեղի ժամանակով 7.50-ին տաջկական կողմը կրկին փոխհրաձգություն է սկսել՝ նռնականետերի և ականանետերի կիրառմամբ: Ժամը 8.10-ին փոխհրաձգությունը դադարել է:

Այժմ Բիշքեկի և Դուշանբեի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում՝ միջադեպի պատճառները պարզելու և իրադրության էսկալացիա թույլ չտալու համար:

Երկու երկրների միջև սահմանային միջադեպեր հաճախ են տեղի ունենում  չսահմանազատված հատվածների պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ