fbpx
Մարզեր

Փողոցային լուսավորության ընդլայնում Թումանյան համայնքի բնակավայրերում

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը հայտնում է, որ փողոցային լուսավորության ընդլայնում կլինի Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում:

«Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը:

Նշված բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 14 մլն դրամ, որից՝
ավելի քան 8 մլն դրամը կներդրվի պետբյուջեից,
մնացածը համայնքային ներդրումն է:

Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 4500 մարդ»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/Ghukasyan.Andrey/posts/2650764351857917

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ