Զոհվել է 5 ամիս անհետ կորած Բարսեղ Արմենի Պողոսյանը։ Պարզվել է, որ զինակից ընկերները ու պատասխանատուները չեն հայտնել զինվորի զոհվելու մասին։ Զինվորը մինչև վերջ է պայքարել թշնամու դեմ։ Բարսեղը ծնվել է 2001 թվականի մարտի 19-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ 2019 թվականի հուլիսի 28-ից էր անցել ծառայության Ջաբրայիլում։
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Բարսեղի քույրը՝ Քնար Պողոսյանը, պատմել էր՝ եղբոր հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 26-ին:
Քույրը նշել էր, որ դիրքերից եղբայրը պիտի իջներ, որ ուղարկեին Մոնթեի նկարներն ու Նժդեհի գրքերից։ Մեր հարցին, թե Բարսեղը ինչ-որ բան պատմել է ծառայությունից, Քնարը պատասխանում է․ «Ինքը ընդհանրապես չի խոսել իր ծառայության մասին, նույնիսկ չգիտեինք՝ ինչ էր անում»։
