Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի պողպատե ելույթը Հանրապետության հրապարակի հանրահավաքին

Հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ բազմահազար քաղաքացիների առաջ։

Նա համագործակցության ու համախմբման առաջարկներ արեց ՀՀ-ում գործող քաղաքական ուժերին, երկրի հոգևոր առաջնորդներին, ինչպես նաև կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ բանավեճ և հակադրություն են ունեցել, որպեսզի Հայաստանի ներուժը ծառայի Հայաստանի ու Արցախի հանրապետություններին և հայ ժողովրդին։

Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 22-ից երկխոսություն է սկսելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք քաղաքական երկխոսության պատրաստակամություն ունեն։

Ըստ վարչապետի, գործի է դրվելու ապօրինի գույքի բռնագանձման օրենքը։ Նա կոչ արեց ապօրինի գույքի հետ կապված խնդիր ունեցողներին բանակցել պետության հետ և ինքնակամ վերադարձնել գողացվածը պետությանը, որպեսզի այն ծառայի Հայաստանի սոցիալ-տնտեսական, անվտնգության և պաշտպանության խնդիրների լուծելուն։

Վարչապետը կոչ ու պահանջով դիմեց արցախցի-հայաստանցի տարանջատմամբ «ձեռքերը տաքացրած» և երկրում թալան իրականացրած մարդկանց հրաժարվել այդ գործելաոճից։ Դիմեց յուրայինններին և քաղաքական ուժերին, որպեսզի դադարեցնեն ագրեսիվ, ատելության ու հայհոյախառն քաղաքական դիսկուրսից, որպեսզի ձևավորվի համերաշխություն։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նախընտրական տնտեսական ու զարգացման խոստումները կատարելու աշխատանքների և պողպատե մանդատը ստանձնելով Հայաստանում իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մասին։

Նա շնորհավորեց ներքին զորքերին և բուժաշխատողների իրենց օրվա կապակցությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ