fbpx
Կառավարություն

Փոխվարչապետը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ