Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն Լեոնարդո դա Վինչիին համարում է «մարդկության պատմության մեծագույն հանճար»: Այս մասին նա գրել է իր բլոգում:
«Միայն նա է այդպիսին: Ոչ միայն որպես գեղանկարիչ, այլև որպես ինժեներ, որպես փիլիսոփա, և ընդհանրապես անհասկանալի է, ինչպես կարող էր նա գոյություն ունենալ, միևնույն ժամանակ որպես գեղեցիկ և ուժեղ տղամարդ», – գրել է Պոզները
Նա հավելել է, որ դա Վինչին կարծես թե «այլ աշխարհից լինի», և նշել, որ հենց նրանից կցանկանար հարցազրույց վերցնել:
«Կա այլ անձանց մի շարք, որոնց հետ էլ հաճույքով կզրուցեի. Շեքսպիր, Պուշկին, բայց ամեն դեպքում Լեոնարդոն առաջինն է»,- եզրափակել է լրագրողը: