fbpx
Քաղաքականություն

Այ ադրբեջանական ակտիվիստ, Պոզները քեզ ձեռք էր առնում․ Վարդանյանը՝ Քոչարյանին

Միայն այն փաստը, որ դու ՌԴ կենտրոնական ալիքով պետք է խոսես, արդեն զզվելի էր: Ամբողջ հաղորդման ժամանակ չեղավ մեկ ակնթարթ, որ այդ զզվանքս թուլանար:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից Վլադիմիր Պոզներին տված վերջին հարցազրույցին։

«Լսիր, այ ադրբեջանական կոմերիտմիության արտարգանդային ակտիվիստ, քեզ Պոզները ձեռ էր առնում, որովհետև շատ պարզ տեսնում էր՝ կաղապարված բարդույթներով, մորթապաշտ գավառեցուդ հոգեբանական ամբողջ պատկերը: Դու այնքան ես խորացել դերիդ մեջ, որ հավատացել ես քո զորեղությանն ու անպարտելիությանը։ Այդպես լինում է շատ ու շատ դերասանների մոտ, ովքեր կերպար մարմնավորելիս, էներգետիկ դաշտն այնքան ուժեղ է լինում, որ դեռ երկար ժամանակ մնում են տվյալ դերի հոգեկերտվածքի, շարժուձևի մեջ», – գրում է Վարդանյանը:

Գրառման մյուս մասերում էլ Վարդանյանը շարունակում է դիմել Քոչարյանին․

«Հերոս, երբեք մի մոռացիր Լևոնի առաջ գլուխդ կախ վիճակը, երբ անգամ ալբանացի կլինես, միայն թե գլխիդ ուժեղ չխփեն: Երբեք մի մոռացիր, որ քո առաջխաղացման մեթոդները նամարդ թուրքի կոմերիտականության դպրոցից է:

Հաճախ նայիր քեզ հայելու մեջ, մեկ-մեկ խղճա քեզ, որովհետև դու ամենից լավը գիտես, թե դու ով ես:
Եթե դեմքիդ արտահայտությունն այդքան դաժանություն չկրեր իր մեջ՝ կարող էիր խճահարություն արթնացնել մեջս, որովհետև տեսարանը զզվելիության աստիճան խղճալի էր:

Պետության նախկին ղեկավարը չարացած դեմքով, բայց ղզիկի պես՝ իր պետությունից և ներկա կառավարությունից է տափակ-տափակ բամբասում, այն էլ՝ մեկ այլ պետության կարևոր հեռուստաալիքով:

Այնքան դռ գեղցի ես, որ քեզ ասում են, որ քո այս քայլին քո երկրում լավ չեն նայի, քո պատասխանը երկար փաթլամիշ լինելուց հետո լինում է, որ դու թաքցնելու բան չունես, որ դու ՌԴ-ի և ՎՎՊ-ի համար ամենամեծ արժանիքներով քոծը կարող ես աշխատել, միայն թե փրկես, ոչ թե երկիրդ, այլ ունեցվածքդ ու ծախու էությունդ:

Լսիր, այ հարստացած, անճաշակ գեղցի, այսպիսի քայլեր անում են միայն այլ երկրում ապրող, ինչ-ինչ պատճառներով հանձնված, արդեն բացահայտված լրտեսները, որոնք ժամանակին աշխատել են տվյալ երկրների համար, իսկ բացահայտվելուց հետու ապաստան են գտել հովանավորի գրկում:

Պոզները քո մեջ պատմական հիշողությունդ փորձեց արթնացնել, բայց սխալվեց։ Դու դրանից չունես, որովհետև դու կապ չունես ոչ Հայոց լեզվի հետ, ոչ Հայաստանի, ոչ հայկական մշակույթի, ոչ էլ հայ ժողովրդի հետ:

Եթե Հայաստանի ժողովուրդն այսքան ընկճված, հիասթափված ու անհանգիստ չլիներ, քեզ ձվերով կդիմավորեր օդանավակայանում:

Հ.Գ. Քո նման կոմերիտականները, հանուն կուսակցության նվիրվածությանը, հարազատ հորը ծախում էին չեկիստներին, որ կուսակցական առաջընթաց ունենան:

Երևանում քիչ ես եղել երիտասարդ տարիներիդ, Բաքուն ու ռուսական խոպանն ես երևի գերադասել: Եթե սովետական շրջանում հաճախ լինեիր Երևանում, մի քանի անգամ լավ տփոց կուտեիր ու այսպիսի տմարդ չեիր ծերանա, այ դառը կորիզ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ