Սպորտ

Պրեմիեր լիգայում Լիվերպուլի համար ամեն ինչ ավարտված է. Մանե

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի համար ավարտված է համարում պայքարը Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար։

ֆուտբոլիստը նշել է, որ մրցաշրջանի սկզբում մենք խնդիր ունեինք հաղթել Չեմպիոնների լիգայում, Պրեմիեր լիգայում, գավաթային մրցաշարերում:

«Այս պահին արդեն կարելի է արձանագրել, որ Պրեմիեր լիգայում ամեն ինչ ավարտված է մեր թիմի համար։ Շատ ենք հետ մնացել առաջատարից։

Հիմա գլխավոր խնդիրը լավագույն քառյակում լինելն է եւ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Գիտենք, որ բարդ կլինի հաղթել Եվրոպայի լավագույն թիմերին, բայց հենց դրա համար ենք մասնակցում այդ մրցաշարին։ Մենք կձգտենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- ասել է Մանեն:

Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ