fbpx
Սպորտ

Պրեմիեր լիգայի հանդիպումները հետաձգվել են մինչև ապրիլի 30-ը

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան երկարաձգել է հանդիպումների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը: Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Դա պայմանավորված է վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացմամբ: Ի սկզբանե առաջնությունը դադարեցված էր մինչև ապրիլի 4-ը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին արտակարգ համաժողով էր անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների հետաձգման հետ և որոշում կայացրել Եվրո-2020 առաջնությունը սկսել 2021թ. հունիսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ