fbpx
Սպորտ

11:55 5/10/2019

Պրեմիեր լիգան լավագույն առաջնությունն է ինձ համար. Լորիս Կարիուս

«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը, որը 2018 թվականի օգոստոսից վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Բեշիքթաշում», հույս է հայտնել, որ դեռ կկարողանա խաղալ անգլիական ակումբում․

«Մինչև մրցաշրջանի ավարտը կգտնվեմ վարձակալության մեջ, իսկ դրանից հետո կտեսնենք՝ կվերադառնամ «Լիվերպո՞ւլ», թե՞ կտեղափոխվեմ անգլիկան կամ գերմանական այլ ակումբ։ Հիմա ես կենտրոնացած եմ ամեն շաբաթվա մեր խաղերի վրա, իսկ դրանից հետո կտեսնենք։

Ինձ դուր է գալիս «Բեշիքթաշում»։ Դուր է գալիս այստեղ անցկացրած ժամանակը։ Իհարկե, եթե դուք խաղում եք Անգլիայում, ավելի շատ եք գտնվում ուշադրության կենտրոնում, բայց սա լավ ակումբ է, չնայած՝ ժամանակ առ ժամանակ որոշակի խնդիրներ ենք ունենում։ Միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց ընդհանուր առմամբ առաջին մրցաշրջանը բավականին լավ ստացվեց։ Պրեմիեր-լիգան լավագույն առաջնությունն է, ինձ ամեն ինչ հետաքրքիր է, կապի մեջ եմ «Լիվերպուլի» հետ, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ նորից խաղամ «Լիվերպուլի» կազմում, տեսնենք։

Հիմա դժվար է ասելը։ Եթե ոչ «Լիվերպուլը», ապա վստահ եմ՝ ևս մեկ արժանի թիմ կտեղափոխվեմ, այդ իսկ պատճառով չեմ անհանգստանում»,- Կարիուսի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։

 

Վերեվ