fbpx
Կառավարություն

Փրկարար ծառայության կադրերի վարչությունն ամփոփել է տարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության կադրերի վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն հայտնեց վարչության ողջ անձնակազմին կատարված լուրջ և տքնաջան աշխատանքի համար:

Կադրերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Խաչատրյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Հաշվետու ժամանակաշրջանում Փրկարար ծառայություն է ընդունվել 245 քաղաքացի, որից 53-ը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, իսկ տեխնիկական սպասարկման անձնակազմը համալրվել է 56 աշխատակցով:

Տարվա ընթացքում 664 փրկարար ծառայողի շնորհվել են հերթական կոչումներ, 54 ծառայող ենթարկվել է տույժի, իսկ 3407 ծառայող խրախուսվել է:

ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների հետ կապված աշխատանքներ են իրականացվել նոր հաստիքացուցակի կազմման ուղղությամբ:

Զեկույցի ավարտից հետո ծառայության տնօրենն անդրադարձավ ապագա անելիքներին և վարչության տեսլականին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ կադրերի ընտրությունը, տեղաբաշխումը և ուսուցումը ամենահիմնարար խնդիրներն են և կադրերի վարչության ցանկացած աշխատող պետք է շատ լավ տիրապետի, թե ինչ խնդիրներ են դրված արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության և նրա ստորաբաժանումների առջև: Կառույցի անձնակազմի ուսուցման կազմակերպման, կարգավորման և վերահսկման խնդիրները կադրերի վարչության առջև են դրված: Վարչությունը պետք է ուղղորդի ուսուցման աշխատանքները տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում և իրականացնի վերահսկողություն:

Վ. Գաբրիելյանը հավելեց նաև, որ դասակարգված մոտեցում պետք է ցուցաբերել բոլոր աշխատակիցների նկատմամբ և լավ աշխատողները պետք է խրախուսվեն:

-Կադրերի վարչությունում պետք է աշխատեն ամենագրագետ, մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդիկ,- ամփոփեց ծառայության տնօրենը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ