fbpx
Հասարակություն
21:40 22/01/2020

Փրկարար ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2019 թվականը

Փրկարար ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2019 թվականը

Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ծառայության կազմակերպման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ առաջնահերթություններից են կարգապահությունն և համազգեստի կրման կանոնների պահպանումը:

Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Ծառայության կազմակերպման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

1.Փրկարարական ծառայության կազմակերպմանն ուղղված պլանների, ծրագրերի, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի մշակում
2.Ծառայության ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտում, աշխատակիցների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների դեպքերի վերաբերյալ ծառայողական քննությունների իրականացում
3.Էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի ներդրում
4.Կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծում, արդիականացում և դրա աշխատունակության ապահովում
5.ԱԻՆ վարչական տարածքում պարեկային պահակային ծառայության իրականացում
6.Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարման գործընթացների հուսալի կապով ապահովում
7.Ժամանակակից ռադիոկապի համակարգի հիմնում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում
8.Կապի, ինքնավար կառավարման համակարգերի կազմակերպում, զարգացում և դրա աշխատունակության ապահովում և այլն:

Ամփոփելով զեկույցը` Տ. Ավագյանն անդրադարձավ վարչության գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին և ներկայացրեց մի շարք առաջարկություններ:

Տ. Ավագյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և հույս հայտնեց, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ծառայության կազմակերպման և օպերատիվ կառավարման վարչությունների միավորման հետևանքով ձևավորված նոր վարչության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կլինեն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ