fbpx
Հասարակություն

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դին

ԱԻՆ-ը հայտնել է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 10:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հովտաշեն գյուղի վերջնամասում գտնվող «Հրազդան» գլխամասային հանգույցի տարածքում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ