fbpx
Հասարակություն

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին չի նետվել կամրջից․ վերջինս ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ