Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:
- Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան
- 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք: Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ: