fbpx
Հասարակություն

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Մարտի 31-ին, ժամը 11:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենա:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 31-ին, ժամը 02:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ