fbpx
Հասարակություն

Փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել

Ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Նշվում է, որ Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը։ Նա հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ է մեկնել նաև ԱԻՆ-ի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ով այնտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ