fbpx
Հասարակություն

11:20 15/5/2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Մայիսի 14-ին, ժամը 21:47-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Volkswagen Golf և ԶԻԼ-130 մակնիշների ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վերեվ