Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

