Հուլիսի 20-21-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Գորիս, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։