fbpx
Հասարակություն

Փրկարարները Երևան քաղաքի շենքերից մեկից տարհանել են բնակիչներին

Հունիսի 15-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի մոտ գտնվող էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (30 գմ), ջերմահարվել՝ առաստաղը (30 քմ) և տրանսֆորմատորը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 14:32-ին:

Փրկարարները տարհանել են շենքի առաջին մուտքի բնակիչներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ