fbpx
Հասարակություն

Փրկարարները Երևանի Բաշինջաղյան փողոցում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Հուլիսի 12-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 14 շենքի տանիքից մետաղյա կառուցատարր է կախված. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքի տանիքից ապամոնտաժել են մեկ մետաղյա թիթեղ՝ մոտ 1.5 գմ, ինչպես նաև 11 պատուհաններից հեռացրել և անվտանգ տարածք են տեղափոխել կոտրված ապակիներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ