Հասարակություն

Փրկարարները հայտնաբերել են երկու չպարզված տեսակի օձ

Մայիսի 30-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Սյունիքի մարզի Հախլաթյան և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ