fbpx
Հասարակություն

Փրկարարները օգնության են հասել 90-ամյա կնոջը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ին, ժամը 17:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Աիդա Դ․-ին (ծնված 1930 թ.), ում փրկարարները մոտեցրել են շատապօգնության ավտոմեքենային։ Աիդա Դ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ