fbpx
Հասարակություն

Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 3-րդ քաղաքացուն. Նա արդեն մահացած էր

Քիչ առաջ փրկարարները փլատակներից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 56-ամյա տղամարդ է: Նրան պատգարակով մոտեցրին շտապօգնության մեքենային, մարմինն ամբողջությամբ ծածկված էր:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ նա արդեն մահացած էր: «Փրկարարները մարմինը տեղափոխեցին շտապօգնության մեքենա: Մենք նրա հեռախոսի համարն ունեինք, փրկարարները նրա հեռախոսին զանգ էին տալիս, որ որ ճիշտ կողմնորոշվեին, թե որ վայրում է մարմինը: Ճիշտն ասած հեռախոսից բավականին հեռու էր: Սկզբից հեռախոսը գտան, հետո նոր իրեն»,-ասաց նա՝ հավելելով, որ մահացածի անունն է Արթուր Ղազարյան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ