fbpx
Հասարակություն

Փրկարարները պոկված ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում ծառը պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի անցանելի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ