Ապրիլի 29-ին, ժամը 19:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ.Գ.-ին (ծնված 1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 29-ին, ժամը 10:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Կ.Խ.-ին (ծնված 1945 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
