Ապրիլի 26-ին, ժամը 00:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա.Բ.-ին (ծնված 1953 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 00:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ն.Ե.-ին (ծնված 1980 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։