fbpx
Հասարակություն

17:10 24/6/2019

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

Հունիսի 23-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակի մասնագետի հետ համատեղ վերելակից դուրս են բերել Ժ.Ա.-ին (ծնված 1956 թ.):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վերեվ