fbpx
Զինված Ուժեր

ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը Պրոֆեսիոնալ մրցաձևի հաղթող է ճանաչվել

Օգոստոսի 27-ին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը և հայտնում է, որ Դիլիջանում օգոստոսի 26-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:

Բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա:

Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից և համադրումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Երկրորդ տեղում` Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն են:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում նույնպես լավագույն արդյունք է գրանցել Հայաստանի թիմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ