Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Պրոգրեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Համ Բենֆիկային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Ջենիդ Ռամդեդովիչը` Ալեքսանդր Կարապետյանի փոխանցումից հետո: Ալեքսանդր Կարապետյանը «Պրոգրեսի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Կարապետյանը հրավիրվել է Ազգային հավաքական Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերին նախապատրաստվելու համար:
17 տուրից հետո «Պրոգրեսը» Լյուքսեմբուրգի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 33 միավոր, իսկ «Համ Բենֆիկան» 13-րդ տեղում է: