fbpx
Ժամանց

PROJECT LA-ի նոր երգը՝ Միսաք Մեծարենցի բանաստեղծությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Project LA-ն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել: Այս անգամ ևս ընտրվել է հայ պոեզիայի գոհարներից. Միսաք Մեծարենցի «Ցայտանվագ» բանաստեղծությունը:

Ցայգանվագ

Կուգա սիրերգն հեղեղատին

Անտառներու մեջ մենիկ,

Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,

Հասնի գիշերն երջանիկ:

Արևելքի գիշեր մը ջինջ,

Շափյուղազարդ երկինքով,

Ուր հեշտություն է ամեն ինչ,

Ամեն իր լի բուրմունքով:

Ծառաստվերի տակ սխրալի,

Բուներուն մոտ ու հեռու,

Ջինջ հեղեղը կը թավալի

Արծաթացող լույսերու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ