fbpx
Աշխարհ

Nexta-ի խմբագիր Պրոտասևիչին տեղափոխել են տնային կալանքի

Բելառուսում ձերբակալված Nexta Telegram-յան ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչն ու նրա ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, տեղափոխվել են տնային կալանքի։

Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նշվում է, որ դրա մասին խոսել է Պրոտասևիչի հայրը։ Վերջինս նշել է, որ նրանք դեռ գտնվում են Բելառուսի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո ու առաջադրված մեղադրանքներ էլ դեռ առկա են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթենքից Վիլնյուս մեկնող ինքնաթիռը հարկադրաբար իջեցվել էր Մինսկում, որից հետո Պրոտասևիչն ու նրա ընկերուհին ձերբակալվել էին։ Ինքաթիռը իջեցվել էր ռումբի ահազանգի պատճառաբանությամբ, որը, ինչպես պարզվեց, կեղծ էր։

Սա դարձավ լրջագույն սկանդալի պատճառ։ Արևմուտքում համոզված են, որ Պրոտասևիչի ձերբակալությունը կապված է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ եղած ընդդիմադիր գործունեությամբ ու Nexta-ում՝ նախագահական ընտրություններից հետո եղած բողոքի ակցիաների ակտիվ լուսաբանմամբ՝ ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ