«Պարի Սեն Ժերմենն» առանց դժվարությունների հաղթահարեց Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի արգելքը՝ 3։0 հաշվով առավելության հասնելով «Դիժոնի» նկատմամբ։
«Պարկ Դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում դուբլի հեղինակ դարձավ Անխել դի Մարիան, երկրորդ կեսում էլ աչքի ընկավ Տոմա Մենյեն։
Նշենք, որ ՊՍԺ-ն ռեկորդակիր է Ֆրանսիայի Գավաթում տոնած հաղթանակների թվով՝ 12։ Բացի այդ, փարիզյան թիմը վերջին 4 մրցաշրջաններում անընդմեջ հաղթել է Գավաթի խաղարկությունում։
Ֆրանսիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ
«Պարի Սեն Ժերմեն»-«Դիժոն»՝ 3։0
Գոլերը՝ Դի Մարիա 8՛, 28՛, Մենյե 76՛
Հաղորդում է armsport.am-ը։