Սպորտ

ՊՍԺ-ն ամեն գնով ցանկանում է պահել Մբապեին

Կիլիան Մբապեին նոր առաջարկ է սպասվում «ՊՍԺ»-ից։ Այս մասի հաղորդում է Paris United։

Փարիզյան ակումբը ցանկանում է պահել հարձակվողին մինչև Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապեի պայմանագիրն մեծ կարևորություն ունեի «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի և այն մարդկանց համար, որոնք որոշումներ են կայացնում Դոհայում:

21-ամյա ֆրանսիացին ամռանը կդառնա փարիզյան ակումբի միակ ֆուտբոլիստը, որը չի կարողանա հեռանալ: Ալ-Խելայիֆիի կարծիքով, թիմը պետք է կառուցվի հենց Մբապեի շուրջը: Եվրոպական մյուս խոշոր ակումբների, մասնավորապես «Ռեալ»-ի հետաքրքրությունից խուսափելու համար, «ՊՍԺ»-ն մտադիր է ֆուտբոլիստին այնպիսի աշխատավարձ առաջարկել, որ նախկինում երբևէ որևէ խաղացողի չի վճարել:

Այս առաջարկը կարող է նույնիսկ գերազանցել Նեյմարի աշխատավարձն ու Մբապեին կդարձնի «ՊՍԺ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «ՊՍԺ»-ի կազմում բոլոր մրցաշարերում 32 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 30 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա և գործող պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ