fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն հիանալի հանդիպում անցկացրեց և հաղթեց Լիոնին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն միմյանց դեմ մրցեցին «ՊՍԺ»-ն և «Լիոնը»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։

«ՊՍԺ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։ Մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց «Լիոնի» բրազիլացի պաշտպան Ֆերնանդո Մարսալը։

Այսպիսով «ՊՍԺ»-ն 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 12 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից»։ «Լիոնն» ունի 33 միավոր և 9-րդն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ