fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն պատրաստ է կորցնել Նեյմարին հանուն Մբապեի

Եթե անհրաժեշտ լինի, «ՊՍԺ»-ն պատրաստ է վաճառել հարձակվող Նեյմարին կամ թիմի ցանկացած այլ խաղացողի։ Ակումբը մեկ նպատակ ունի․ պահել հարձակվող Կիլիան Մբապեին ակումբում:

Միաժամանակ, փարիզեցիները մտադիր են Մբապեին առաջարկել աշխատավարձի բարձրացում նոր պայմանագրով:

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին նշել է, որ թիմը պետք է կառուցվի հենց Մբապեի շուրջը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Նեյմարին:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 28-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի ամառային գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկն է: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ