Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին, եթե տրանսֆերի համար «Ռեալը» վճարի 350 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառի Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները: Խամեսը, որը վարձավճարով խաղում է «Բավարիայում», իր թիմակիցներին արդեն հայտնել է, որ տեղափոխվում է փարիզյան ակումբ: Այս մասին հայտնում է AS-ը:
Նշենք, որ «Բավարիան» կարող է խանգարել Նեյմարի տեղափոխությանը «Ռեալ» , եթե որոշի օգտվել Խամեսի տրանսֆերը գնելու առաջնային իրավունքից:
